Արյեն Ռոբբենը տարվա ընթացքում 6-րդ վնասվածքն է ստացել
СпортՆախորդ վնասվածքից ապաքինվելուց հետո Ռոբբենն ընդամենը 3 խաղ անցկացրեց, որից հետո կրկին վնասվածք է ստացել։
«Ես խոսել եմ Արյենի հետ, և նա չի գա։ Ռոբբենը պատրաստ չի լինի Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը, և դա հիասթափություն է մեզ համար»,- հայտարարել է Դաննի Բլինդը, ում խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Նշենք, որ Ռոբբենը կողի վնասվածք է ստացել «Քյոլնի» հետ խաղում։ Օրացուցային տարվա ընթացքում դա Ռոբբենի 6-րդ վնասվածքն է և 2-րդը՝ ընթացիկ մրցաշրջանում։ Ավելի վաղ Արյենը գրեթե 2 ամիս է բաց թողել ազդրի վնասվածքի պատճառով։
Հոլանդական ընտրանին հոկտեմբերի 7-ին ու 10-ին համապատասխանաբար կխաղա Բելառուսի ու Ֆրանսիայի հավաքականների հետ։