«Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողով»
ОбществоՏեղեկացնում ենք Ձեզ, որ 2016 թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում կգումարվի «Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողով»-ը, որի ընթացքում կքննարկվեն սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման, վարման և բուժման արդի խնդիրները:
Համոզված ենք, որ Սրտաբանների Եվրասիական Ասոցիացիայի գործադիր մարմնի որոշումը՝ անցկացնել վեհաժողովը Երևանում պատվաբեր է Հայաստանի սրտաբանների և բժշկության հանրության համար: Ունենալով կայացած և զարգացած սրտաբանական ծառայություն Հայաստանի սրտաբանությունն իր ուրույն տեղն ունի տարածաշրջանային բժշկագիտության ոլորտում, ինչի ապացույցն է «Սրտաբանների Եվրասիական ասոցիացիայի IV վեհաժողով»-ի անց կացումը Երևանում:
Կարծում ենք, որ մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին օգտակար կլինի հանրապետության բոլոր սրտաբանների, սրտաբանությամբ զբաղվող ֆունկցիոնալ և ժամանակակակից այլ մեթոդներով ախտորոշողների, թերապևտների, ընտանեկան բժիշկների և տվյալ բնագավառում աշխատող այլ մասնագետների համար:
Միջոցառմանը ներկա են լինելու պաշտոնատար անձիք, ինչպես նաև Հայաստանի սրտաբանական ծառայության ականավոր ներկայացուցիչները: Ներկա կլինեն և դասախոսություններով հանդես կգան նաև արտերկրից ժամանած հայտնի ու ականավոր սրտաբաններ:
Այդ կապակցությամբ Հայկական բժշկական ասոցիացիան սիրով հրավիրում է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվելու և լուսաբանելու այս միջոցառումը:
Հանդիսավոր բացումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 10:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի սրահում (հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա 19):
Հարգանքով,
Հայկական Բժշկական
Ասոցիացիայի նախագահ Պ.Հ. Զելվեյան