Ռեալը համաձայն էր Ինտերին վաճառել Խամեսին
СпортՄադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ամռանը կարող էր տեղափոխվել Միլանի «Ինտեր»:
Ինչպես տեղեկացնում է «Gazzetta dello Sport»-ը, իտալական ակումբը տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի օր առաջ 85 մլն եվրո է առաջարկել կիսապաշտպանի համար, ու «արքայական ակումբը» պատրաստ էր ընդունել այն:
Սակայն Խամեսը հրաժարվել է տեղափոխվել Իտալիա: Նա ցանկանում է մնալ «Ռեալում» ու վաստակել հիմնական կազմում հանդես գալու իրավունքը: