Ռեալը ռեկորդային եկամուտով հաշվետվություն է ներկայացրել
СпортՄադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2015/16 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը, հաշվարկված 2016 թվականի հունիսի 30-ի ցուցանիշներով:
2014/15 մրցաշրջանի համեմատ, ակումբի եկամուտն ավելացել է 7,4 տոկոսով եւ հասել ռեկորդային թվի՝ 620,1 միլիոն եվրոյի (տրանսֆերները հաշվի առնված չեն):
Ակումբի ֆինանսական կարողությունը 102,6 միլիոն եվրոյից աճել է մինչեւ 211,5 միլիոն եվրո:
Բացի այդ, «Արքայական ակումբը» կրճատել է պարտքերը, 108,9 միլիոնից հասցնելով այն 13,1 միլիոն, ինչը համարվում է գրեթե զրոյական պարտք: