Երևանի կենտրոնում հնաոճ ավտոմեքենաների ցուցադրություն է կազմակերպվել
ОбществоՅուրօրինակ անակնկալ է մատուցվել տոնական Երևանի կենտրոնով շրջող երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շահումյան հրապարակում կազմակերպված հնաոճ ավտոմեքենաների ցուցադրությունը վերջիններիս մոտ հաճելի հիշողություններ է արթնացրել:
Շուրջ երեք տասնյակ խորհրդային և արտասահմանյան, նաև ինքնաշեն ավտոմեքենաները ոչ միայն տարեցների, այլև երիտասարդների ու մանկուների հետաքրքրությունն են շարժել: Ցուցադրված մեքենաներից մի քանիսն, ի դեպ, ամենատարբեր մրցարշավներում ու միջազգային ցուցադրություններում մրց անակային տեղեր են գրավել: