Տարոն Մարգարյանը Երևան-Փարիզ համագործակցության զարգացման մեծ հեռանկարներ է տեսնում
ОбществоԵրևանի քաղաքապետարանում կայացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հանդիպումը:
Հանդիպումից հետո Երևանի և Փարիզի քաղաքապետերը ելույթ ունեցան: Փարիզի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ իր ողջույնի խոսքը հեղելով ներկաներին: «Փարիզի և Երևանի միջև բարեկամական կապերը խարսխ ված են ընդհանուր մշակութային և պատմական կապերի վրա, որ ունեն երկու ժողովուրդները»,- ասաց Իդալգոն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի գործընկերոջը՝ հայերի նկատմամբ մշտական ուշադրության համար: «Նաև շնորհակալ եմ, որ հայ ժողովրդի համար նշանակալի տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահի այցի շրջանակներում դուք ևս ժամանեցիք Հայաստան և մեզ հետ միասին հարգեցից 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Կցանկանայի նաև ընդգծել, որ Հայաստանում բարձր են գնահատում Ֆրանսիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Փարիզը բոլոր ժամանակներում ցույց է տվել համամարդկային բարձր արժեքներին իր հավատարմությունը ու վստահաբար այդ արժեքներին հավատարիմ մնալու արդյունքն է, որ հաջողությամբ դիմակայում է իր առջև ծառացած մարտահրավերներին»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը հավելեց, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության այն ծանր օրերին, որ ցնցել էին քաղաքակիրթ ողջ աշխարհը, փարիզցիների ցավն ու վրդովմունքը լիարժեք կիսեցին նաև երևանցիները: Երևանի քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ Փարիզը շարունակելու է դիմակայել բոլոր մարտահրավերներին և զարգացում ապրել՝ հավելելով, որ այդ համատեքստում մեծ հեռանկարներ է տեսնում երկկողմ համագործակցության զարգացման համար: