ԱԱ-2018. Լեհաստան - Հայաստան հանդիպման մրցավարները
СпортՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի Լեհաստան - Հայաստան հանդիպման մրցավարները կլինեն Սլովակիայից:
Գլխավոր մրցավար է նշանակվել Իվան Կրուժլյակը: Նրան կօգնեն Մարտին Բալկոն ու Տոմաշ Մոկոշը: Չորրորդ պաշտոնյան է Պետեր Կրալովիչը:
Լեհաստան - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Վարշավայում: