Ահա, թե ինչպես կարելի է ճիշտ լիցքավորել ձեր սմարտֆոնը
LifestyleՏեխնոլոգիաները մտել են մեր կյանք և պատկերացնել քեզ առանց հեռախոսի, համակարգչի կամ պլանշետի՝ գրեթե անհնար է։ Մենք գիտենք այդ մասին և հատուկ Ձեզ համար պատրաստել ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեր հեռախոսին ապրել երկար և երջանիկ։
Եթե հեռախոսը ամբողջովին լիցքավորված է, մի թողեք միացված լիցքավորման սարքին

Թվում է դա ակնհայտ է, այնպես չէ՞։ Իսկ հիմա հիշեք, քանի՞ անգամ եք մոտեցել լիցքավորման սարքին, միացրել հեռախոսը և հայտնաբերել որ այն արդեն և վաղուց լիցքավորվել է 100%-ով։ Այդբիսի ծանրաբեռնվածությունը կործանարար է մարտկոցի համար։
Պետք չէ ձգտել 100%-ի

Ձեր հեռախոսին հարկավոր չէ 100%-անոց լիցք։ Դա մարտկոցի համար վատ է։ Ավելի լավ է թողնել մի փոքր տեղ և միացնել հեռախոսը լիցքավորման, երբ հնարավորություն կա։ Դա Ձեզ բավարար է, որպեսզի չմնաք առանց կապի։
Լիցքավորեք հեռախոսը առաջին իսկ հնարավորության դեպքում

Խորհուրդը ուղիղ կապված է նախորդի հետ։ Հեռախոսով խաղեր եք խաղում, թե հաղորդագրություններ եք գրում՝ եթե հնարավորություն կա՝ անմիջապես միացեք լիցքավորման սարքին, չսպասելով մինչև սարքը սկսի ազանշան արձակել, որ ժամանակն է «կերակրել» հավատարիմ ընկերոջը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում