Չիլի պղպեղը ճանաչվել է քաղցկեղի դեմ հզոր միջոց
LifestyleThe Telegraph-ի տվյալներով՝ ամերիկացի գիտնականները գտել են համեմունք, որն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ: Դա չիլի պղպեղն է:
Հարվարդի գիտնականները կես միլիոն չինացիների և նրանց սնվելու ձևի երկար դիտարկումների արդյունքում պարզել են, որ նրանք, որոնք սննդում օգտագործել են սուր համեմունքներ, 3 անգամ ավելի քիչ ռիսկի են ենթարկվել անժամանակ մահանալու, քան նրանք, որոնք կծու չեն կերել:
Դա չի նշանակում, որ կծուն լիովին պաշտպանում է օրգանիզմը, սակայն հայտնի է, որ մահացու ելքով հիվանդությունների (շաքարախտ, սրտանոթային հիվանդություններ) ռիսկի նվազեցման համար արժե ուտելիքին ավելացնել կարրի: Իսկ քաղցկեղի վրա ազդելու համար հարկավոր է օգտագործել թարմ չիլի: