Մթերքներ, որոնք օգտակար են բարձր ճնշման դեպքում. լավագույն տասնյակը
LifestyleԳիտնականները պարզել են, որ հիպերտոնիկների համար օգտակար են C վիտամինով, կալիումով, մագնեզիումով և ճարպաթթուներով հարուստ մթերքները, հայտնում է toneto.net-ը:
Բուլղարական կարմիր պղպեղ
C վիտամինը ամրացնում է անոթները, բարելավում արյան շրջանառությունը: 2 կարմիր պղպեղը լրացնում է C վիտամինի օրական նորման: Սակայն այն հարկավոր է ուտել հում վիճակում, քանի որ ջերմային մշակման ժամանակ կորցնում է օգտակար հատկությունները:
Սաղմոն
Ճարպոտ ձուկը պարունակում է ճարպաթթուներ և D վիտամին: Ձուկ հարկավոր է ուտել շաբաթական 2-3 անգամ, ցանկալի է՝ առանց աղի:
Անյուղ կաթնաշոռ
Այն հարուստ է կալցիումով և D վիտամինով:
Վարսակի փաթիլներ
Վարսակի փաթիլների արժեքը բջջանյութ պարունակելու մեջ է, դրա համար ընտրեք այնպիսին, որ պարունակում է նաև թեփ:
Կինոա
Այս հացահատիկը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, մագնեզիում, կալիում: Ունի ընկույզի համ:
Սխտոր
Այն լայնացնում է անոթները և բարելավում ազոտի օքսիդի արտադրությունը: Օրական 2-3 պճեղը բավական է:
Բանան
Այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Եթե ավելացնեք վարսակի շիլայի մեջ, կլինի և՛ համեղ, և՛ օգտակար:
Բազուկ
Լավ է ազդում բազուկի հյութը, քանի որ լայնացնում է անոթները և կանխում կաթվածը և ինֆարկտը:
Սպանախ
Սա դիետիկ բջջանյութի, A, C վիտամինների և կալցիումի աղբյուր է:
Լոլիկ
Պարունակում է լիկոպեն, հակաօքսիդիչներ: Այն ավելի օգտակար է ջերմային մշակումից հետո:
Օրվա ընթացքում մի մոռացեք օգտագործել նաև բավարար քանակությամբ հեղուկ: