«Ուրարտուն» 70:80 հաշվով պարտվեց «Սամարային»
СпортԵրեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը երկրորդ պարտությունը կրեց Ռուսաստանի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնի առաջնությունում:
Այսօր մեր բասկետբոլիստները «Դինամո» մարզադահլիճում հյուրընկալեցից «Սամարային»: Հյուրերը չնայած առավելության հասան միայն երկրորդ խաղակեսում, սակայն դա էլ բավական էր, որպեսզի նրանք հաղթեն 80:70 հաշվով (17:21, 29:14, 14:15, 20:20): Մեր բասկետբոլիստներից բոլորից շատ միավոր վաստակեց ամերիկացի Ռեյդը՝ 31: Սամարացիներից աչքի ընկավ Նիկիտա Իվանովը՝ 17:
Հաջորդ երեք խաղերն «Ուրարտուն» կանցկացնի մրցակիցների հարկի տակ: Հոկտեմբերի 15-ին մեր թիմը կմրցի Պրիմորյեի «Սպարտակի» հետ, երեք օր անց ուժերը կչափի «Սախալինի» հետ, իսկ հոկտեմբերի 28-ին հյուր կգնա Մերձմոսկովյան «Խիմկիին»: