«Գողական» հայ «Վասիլ Չոռնին» Բուլղարիայում «ռազբորկա» է սարքել իր հայրենակցի հետ
Общество41-ամյա հայ Վասիլ Թաիրյանին՝ «Չոռնի» մականունով, Բուլղարիայում մեղադրում են մահափորձ կատարելու համար:
Ինչպես հայտնում է բուլղարական Blitz պորտալը, սեպտեմբերի 30-ին 39-ամյա Տիգրան Բեգիյանը հիվանդանոց է տեղափոխվել հրազենային 5 վիրավորումով:
Տեղի ունեցածից անմիջապես հետո Պլովդիվում ոստիկանական շուրջկալ է իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել է 4 մարդ:
Վասիլը «Մակարով» ստրճանակից է կրակել (որն ապօրինի էր պահում): Տիգրանը մի քանի վիրավորում է ստացել, սակայն հասցրել է ծառի հետեւում թաքնվել:
Մահափորձի մեղադրանքով Թաիրյանին սպառնում է 10-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում:
Ինքը՝ Վասիլ Չոռնին հրաժարվել է ցուցմունք տալուց: Թերթը հայտնում է, որ հայերի չգրված օրենքներով՝ նրանք ոստիկաններին իրենց պարզաբանումներին չեն խառնում: