Մոսկվայում հոսպիտալացվել է հեռուստահաղորդավար Վալդիս Պելշը
ОбществоԱյսօր Մոսկվայի լավագույն կլինիկաներից մեկն է տեղափոխվել հայտնի հեռուստահաղորդավար Վալդիս Պելշը, ում բժիշկներն ինտենսիվ թերապիայի կուրս են նշանակել: Բուժզննման արդյունքում սիրված շոումենի մոտ հայտնաբերվել են մի շարք հիվանդություններ:
Պելշը, հաստատել է հոսպիտալացման լուրը՝ հավելելով, որ իր վիճակն այժմ կայուն է գնահատվում:
Նշենք, որ Պելշը հանդիսատեսին առավել ծանոթ է որպես «Գուշակիր մեղեդին» երաժշտական հաղորդման հաղորդավար: