Միլիկը բաց կթողնի 4 ամիս
СпортԼեհաստանի հավաքականի և «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկն Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Դանիայի հետ խաղում (3:2) ծանր վնասվածք է ստացել։
Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության աշխատակից Յակուբ Կվատկովսկին «Twitter»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ Միլիկը ծնկի խաչաձև կապանների վնասվածք ունի և նախնական տվյալներով բաց է թողնելու 4 ամիս։ Երեքշաբթի Միլիկը, ով Իտալիայի ընթացիկ առաջնության 7 խաղում 4 գոլ է խփել, կվերադառնա Նեապոլ, որտեղ կվիրահատվի և ապաքինման կուրս կանցնի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Լեհաստանի հավաքականն ընտրական փուլի երրորդ տուրի շրջանականերում հյուրընկալելու է Հայաստանի ընտրանուն։