Շվայնշտայգերը մտադիր է հեռանալ Մանչեսթեր Յունայթեդից
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իր ներկա թիմից, հայտնում է «The Sun»-ը:
32-ամյա գերմանացի ֆուտբոլիստի հեռանալու մտադրության պատճառը խաղային պրակտիկայի բացակայությունն է:
Շվայնշտայգերը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ ոչ մի հանդիպում չի անցկացրել «Կարմիր սատանաների» գլխավոր թիմի կազմում:
Ավելի վաղ, բրիտանական լրատվամիջոցները նշում էին, որ Շվայնշտայգերի ծառայություններով հետաքրքրված են ՄԼՍ առաջնության թիմերը: