Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ «Yerevan Open 2016» միջազգային մրցաշարի հաղթող
СпортԵրևանի շախմատի ակադեմիայում ավարտված «Yerevan Open 2016» անդրանիկ միջազգային մրցաշարում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Հովհաննիսյանը:
Կանանց մրցաշարում լավագույն արդյունք ունեցավ Արմինե Բաբայանը, ով արժանացավ հատուկ մրցանակի: Մինչև 2400 վարկանիշ ունեցող շախմատիստների շարքում լավագույն արդյունք գրանցեց Արտավազդ Հայրապետյանը, մինչև 2200 վարկանիշ ունեցողների մեջ առաջինը Մարկ Բասենցյանն էր, իսկ մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների շարքում լավագույնը Խաչատուր Հովհաննիսյանն էր:
Անդրանիկ մրցաշարի հաղթող դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ լրացուցիչ միավորներով դարձավ չեմպիոն, քանի որ 7-ական միավոր ունեին նաև առաջին 8 տեղերը զբաղեցրած շախմատիստները: Երկրորդ տեղում Պավել Սմիրնովն էր, իսկ եռյակի վերջում՝ Վիտալի Բերնադձկին: Առաջին տարին անցկացվող մրցաշարին մասնակցում էին Ուկրաինայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Հնդկաստանի, Իսրայելի, Թուրքմենստանի, Բելառուսի, Չեխիայի և Իրանի շախմատիստները:
Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 16.000 ԱՄՆ դոլար: