Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Նուբարաշենի նախկին թաղապետն ընկերների հետ որսի ժամանակ Nissan-ով 100 մետր գլորվել է ձորը. նա տեղում մահացել է, կա 3 վիրավոր
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի վարչական տարածքի Դիատամիտ հանքի հարևանությամբ գտնվող ձորը ավտոմեքենա է ընկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Արարատի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը՝ մարզի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ, լրացուցիչ ժամանել են նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի պետ Արմեն Միքայելյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ այստեղ: