Մահվան ելքով պատահար Վրաստանում. վթարի հետեւանքով իսրայելցի երեխաներ են մահացել
ОбществоՎրաստանի բարձր լեռնային շրջանում Land Cruiser ավտոմեքենան անդունդն է ընկել, ինչի հետեւանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին գրում է Գրուզիա Օնլայնը:
Դեպքը տեղի է ունեցել Կախեթի շրջանի Թուշեթի լեռնային ճանապարհահատվածում: Առայժմ չպարզված հանգամանքներում մեքենան, որում Իսրայելի քաղաքացիներ են եղել, 60 մետր բարձրությունից կիրճն է գլորվել: Պատահարի հետեւանքով զոհվել են 5 եւ 10 տարեկան երեխաներ, իսկ նրանց ծնողները, ինչպես նաեւ 7 եւ 11 տարեկան երեխաներ, հիվանդանոց են տեղափոխվել: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:
Փրկարարները կիրճից հանել են վիրավորներին, 5-ամյա փոքրիկի մարմնի դուրսբերման աշխատանքները դեեւս չեն ավարտվել: Տեղական վարչակազմի ղեկավարի ներկայացուցիչ Լադո Կախոիձեի խոսքով՝ ողբերգության պատճառ կարող էր դառնալ մառախուղը: