Մազերն ուղղող բնական միջոցներ
Lifestyle1. Կոկոսի կաթ՝ խառնած կիտրոնահյութին. Կոկոսի կաթն ունի մազերը ժամանակավոր ուղղելու հատկություն: Իսկ դրան կիտրոնի հյութ ավելացնելով՝ կստանաք առավել լավ արդյունք: Սառեցրեք խառնուրդը մի քանի ժամ: Կաթնային շերտը կհայտնվի խառնուրդի վրա: Տարածեք այդ խառնուրդը մազերին և փաթեթեք տաք սրբիչով: Ձեր մազերը կդառնան շատ ավելի փափուկ: Միաժամանակ ձեր անկանոն գանգուրներն առավել ենթարկվող կդառնան:
2. Տաք յուղ. Ոչ բոլորը գիտեն, որ մազերը սնուցելուց բացի, յուղային միջոցների կանոնավոր կիրառումը ուղղում և հարթում է մազերը: Խառնեք կոկոսի յուղը ձիթապտղի յուղին: Ձիթապտղի յուղը կարող եք փոխարինել նուշի յուղով մի քանի օրից: Մերսել խառնուրդը գլխամաշկին և մազերին: Ծածկեք մազերը տաք սրբիչով: Թողեք առնվազն 45 րոպե: Այնուհետև լվացեք շամպունով
3. Բնական կոնդիցիոներ. Մազերը լվանալուց հետո, կոնդիցիոների պարբերական օգտագործումը ձեր մազերը դարձնում է փափուկ և ձիգ: Թեյի լիկյորը օգտագործեք որպես բնական կոնդիցիոներ:
4. Կաթ սփրեյ. Կաթը շատ օգտակար է մազերը հարթելու հարցում: Կաթը լցրեք սփրեյի սրվակում և փչեք մազերին: Կես ժամ հետո, երբ կաթը ներթափանցի մազերի մեջ, լվացեք շամպունով և տեսեք դրա արդյունքը:
5. Կաթ և մեղր. Վերցրեք մի փոքր կաթ, ավելացրեք մեղր և խառնելով ստացեք մածուկ: Առավել արդյունավետ արդյունք ստանալու համար ելակ կամ բանան ճզմեք խառնուրդի մեջ: Տարածեք այն մազերին: Ժամանակ կպահանջվի, որպեսզի այն չորանա: Այսպիսով սպասեք մեկ ու կես ժամ լվանալու համար:
6. Ձիթապտղի յուղ և ձու. Այս երկու բաղադրիչն էլ հանդիսանում են մազերի խնամքի անբաժան մասնիկները: Սակայն քչերին է հայտնի, որ ձիթապտղի յուղն ու ձուն միասին կարող են հրաշքներ գործել: Երկու ձվին խառնեք ձիթապտղի յուղ: Խառնեք և տարածեք մազերին: Սպասեք առնվազն մեկ ժամ, այնուհետև լվացեք մեղմ շամպունով: Այս բոլոր բնական միջոցները շատ հեշտ է գտնել: Սակայն դուք պետք է համբերատար գտնվեք: Դրանք չեն կարող այնպես ազդել, ինչպես որ սրահի միջոցները: Դուք պետք է օրակարգ մշակեք և հետևեք դրան շաբաթական երկու անգամ: Մի քանի ամսից դուք կզգաք ազդեցությունը: