Թոփլես Քայլի Ջենները՝ Complex–ի կրքոտ ֆոտոշարքում
LifestyleԿրքոտ Քայլի Ջենները մասնակցել է Complex–ի կրքոտ ֆոտոսեսիային, որտեղ տեղ–տեղ երեւացել է թոփլես։ 19-ամյա Քայլին դարձել է հայտնի պարբերականի հոկտեմբերյան համարի հերոսուհին։

Մինչ Քիմ Քարդաշյանն ուշքի է գալիս Լոս Անջելեսում իր մայրիկի տանը, նրա քույրը լատեքսապատ իր մարմինը ցուցադրել է սադրիչ լուսանկարներում։

Ֆոտոշարքը հայտնվել էր մեկ օր անց այն բանից հետո, երբ Քայլին Twitter-ում գրել էր, թե 19-ամյա մարմնավաճառի տեսք ունի։

Քայլին պարբերականին պատմել է Tyga ռեփերի հետ իր հարաբերությունների մասին։

«Մեր հանդիպումների առաջին տարին նրան բոլորն ասում էին, որ պետք չէ ինձ հետ լինել։ Իսկ ես մինչեւ հիմա նման մեկնաբանություններ եմ ստանում։ Բայց մենք ոչ մեկին չենք լսում, քանի որ սիրում ենք միմյանց։ Մենք պետք է միասին լինենք միշտ։ Մենք երբեք չենք բարկանում միմյանց վրա։ Մեր բաժանումն ինձ անհրաժեշտ էր, որ ես հասկանամ, թե ինչ է նշանակում մնալ առանց նրա։ Մենք երկուսս էլ գիտակցում ենք, որ մեզ դա չի պետք»,– ասել է Քայլին։

Շուրթերը մեծացնելու մասին
«Ես անգամ 17 տարեկան չկայի։ Դե ի՞նչ կարող էի ես ասել։ Տղան, ում հետ ես հանդիպում էի, ասում էր, թե ես լավ եմ համբուրվում, բայց իմ շուրթերը շատ բարակ են։ Այդ բառերը շատ կոպիտ հնչեցին։ Դրանից հետո ինձ թվում էր, թե բոլոր տղաները նայում են իմ շուրթերին, բայց նրանցից ոչ ոք չի ուզում ինձ համբուրել։
Շատ մայրեր ինձ կդատապարտեն։ Չեմ ձգտում վատ ազդեցություն թողնել իմ դեռահաս երկրպագուների վրա։ Չեմ ուզում, որ մարդիկ կարծեն, թե շուրթերի պլաստիկ վիրահատությունը նրանց երջանիկ է դարձնելու։ Բայց ես ուզում էի ազնիվ լինել, քանի որ սուտը շատ ակնհայտ էր թվում»,– արդարացել է Քայլին։