Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
ОбществоՀանրապետության մի շարք մարզերում` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հոկտեմբերի 13-ին հնարավոր է թույլ անձրև: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 14-ին, 16-ի ցերեկը եւ 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանա բար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 13-14-ը, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ: