Գանգուր վարսերը՝ սեզոնի հիթ (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Այս աշնան ամենանորաձեւ սանրվածքներից մեկը գանգուրվարսերն են։ Վարսերը ոչ թե պետք է լինեն պարզապես ալիքաձեւ, այլ հենց գանգուր։
Եթե բնատուր գանգուր վարսեր ունեք, ապա դրանք լվանալուց հետո մշակեք սփրեյով կամ ձիգ լոքոններ ստանալու համար քսուկով։ Իսկ հաջորդիվ տրվեք երեւակայությանը. հավաքեք դրանք, ինչպես Fendi-ի ցուցադրության մոդելներն էին արել, թափթփված կոս արեք, ինչպես Giorgio Armani-ի ցուցադրությանն էր կամ էլ բաց թողեք, ինչպես Louis Vuitton-ի ցուցադրությանն էր։
Եթե որոշել եք «քաղցր բամբակի» էֆեկտ ստանալ, ինչպես Сhanel Haute Couture-ն էր արել, ապա մի կաշկանդվեք. նման տարբերակը եւս շատ նորաձեւ է։ Մի մոռացեք նաեւ աքսեսուարների մասին, քանի որ այս աշնանը դրանք եւս շատ ակտուալ են։
Նման սանրվածքը ուշադրություն է գրավում, այնպես որ խորհուրդ ենք տալիս քիչ դիմահարդարում անել։ Պարզապես մաշկին երանգ հաղորդեք, իսկ աչքերն ընդգծեք սլաքներով։ Այտերին էլ փոքր-ինչ սնգույր քսեք. այսպիսով գեղեցիկ ու նորաձեւ կերպարը ստացված է։









