Ճապոնական ֆիլմերի փառատոն՝ Հայաստանի երեք քաղաքներում
КультураԻնչպես տեղեկացնում է Orer.am-ը, հոկտեմբերի 11-ից Հայաստանում մեկնարկել է ճապոնական ֆիլմերի փառատոնը։ Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնը:
Միջոցառման աջակիցներն են Ճապոնիայի հիմնադրամը, «ՋԵՅ ԹԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԷՍ.ԷՅ» հայաստանյան ներկայացուցչությունը, «Մոսկվա» կինոթատրոնը, Էջմիածնի և Վանաձորի քաղաքապետարանները։
Փառատոնի շրջանակում ներկայացվելու է 5 լիամետրաժ խաղարկային ֆիլմ, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում: Այս տարի փառատոնը, բացի Երևանից, անցկացվելու է նաև Վանաձոր և Էջմիածին քաղաքներում։ Ի դեպ, հանդիսատեսը փառատոնի ֆիլմերը կարող է դիտել անվճար։
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունից հետո այսօր՝ ժամը 18:50-ին, ներկաները հնարավորություն կունենան դիտել ռեժիսոր Ակիհիկո Շիոտայի «Ես պարզապես ցանկանում եմ գրկել քեզ» ֆիլմը:
Ա.Գ.