Սպորտի նախարարությունը քննարկումներ կսկսի ֆուտբոլի մասնագետների հետ
СпортՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մտահոգված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի արդյունքներով: Այդ մասին կառավարության նիստից հետո նշեց Ռոստոմյանը: «Արդյունքները մտահոգում են և ոչ բավարար են: Խնդիրները բազմազան են: Մենք զբաղվում ենք յուրաքանչյուր խնդրով, որ սկսում է մտահոգել, անկախ նրանից, թե որ մարզաձևին է վերաբերում՝ ֆուտբոլին, ըմբշամարտին, թե այլ»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Ռոստոմյանը նշեց, որ ֆուտբոլի հավաքականի հետ կապված քննարկումներ են սկսելու՝ հրավիրելով ֆուտբոլի մասնագետների:
Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2018 թվականի ընտրական փուլի առաջին երեք խաղերում պարտություն է կրել: Թիմը 0:1 հաշվով զիջել է Դանիայի, 05:5 հաշվով՝ Ռումինիայի և 1:2 հաշվով Լեհաստանի ընտրանուն: