Արտակարգ դեպք Գյումրիում. դանակահարվել 102-րդ ռազմաբազայի զինծառայողը
ОбществоNews.am-ը գրում է.
Գյումրիում, այսօր՝ հոկտեմբերի 13-ի լուսադեմին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողը կտրած ծակած վնասվածքներով։ Նախնական տեղեկություններով՝ նա դանակահարվել է Շիրակացու փողոցի եւ Մարմարաշենի խճուղու խաչմերուկում անծանոթների հետ վիճաբանության ժամանակ։
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ միջոցառումներ են ձեռնարկվում դանակահարության մեջ կասկածվողներին հայտանբերելու ուղղությամբ։