Կառավարությունը կվերանայի Հարկային օրենսգիրքը
ЭкономикаԿառա
«Մեզ մտահոգություններ են հասել, աշխատում ենք: Եվ հիմա մեր նախարարությունն անում է Հարկային օրենսգրքի վերլուծություններ, թե որ ուղղություններն են, որ կարող են տնտեսական աճի ապահովման բնագավառում որոշակի խոչընդոտներ առաջացնել»,- ասաց Էմիլ Տարասյանը՝ ավելացնելով, որ մինչև ուժի մեջ մտնելն ամբողջ օրենսգիրքը կվերանայվի, ամենաթույլ կետերը, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա, կվերանայվեն:
Հարցին՝ օրենսգիրքը նորից փոփոխությա՞ն պետք է ենթարկվի, Տարասյանն ասաց, որ չի կարող ասել, որովհետև նախաձեռնողն ու հիմնական ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է, իսկ իր ներկայացրած գերատեսչության կողմից՝ ելնելով նրանից, թե որոնք կլինեն կառավարության ծրագրի առաջանահերթությունները, կվերանայվեն:
Մյուս հարցին՝ իր համար հատկապես ո՞րն է մտահոգիչ դրույթ այդ օրենսգրքում, Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից կա ահազանգ, որ բարձր վարձրատրվող կադրերի համար եկամտահարկի նոր շեմը կարող է հանգեցնել նրան, որ մասնագետները կարող են թողնել ու երկրից հեռանալ:
«Այդ մտավախություններն այս պահին քննարկվում են, պետք է հաշվառենք, թե քանի սուբյեկտի մասին է խոսքը: Եթե դա իրոք ծավալուն խնդիր է, միգուցե փոփոխության հարց կլինի»,- ասաց փոխնախարարը: