Տնտեսագետը կարևոր է համարում Սերժ Սարգսյանի այցելությունը ԱՄՆ
ЭкономикаՀայաստանը արտաքին շուկաներում ներկայացվելու անհրաժեշություն ունի:
Հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպան ժամանակ, անդրադառնալով Սերժ Սարգսյանի նյույորքյան այցին, նշեց տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ տնտեսագետի՝ ԵԱՏՄ անդամ երկրները գտնվում են ոչ այնքան բարվոք վիճակում, ուստի Հայաստանը իր ներդրումները չի կարող որոնել միայն այդ երկրներում:
Մակարյանի կարծիքով՝ առաջին դեմքով Նյու Յորքի ֆորումում հանդես գալը շատ կարևոր է:
«Պետության ղեկավարներն անձամբ մասնակցելով նման ֆորումներին՝ որոշակի երաշխիք են տալիս ներդրումային պրոցեսներին: Դա գրավում է աշխարհի այլ երկրներին»,- ասաց նա:
Տնտեսագետը տեսակետ հայտնեց նաև, որ Հայաստանում անհրաժեշտ է խթանել տեղական ներդրողների բանակը:
«Ներքին ներդրողների խթանումը կարելի է զարգացնել ոչ թե ուղղակի գործարար միջավայրի բարելավման ճանապարհով, այլ կառավարության կողմից կիրառվող հատուկ մեթոդաբանությամբ, առանձնահատուկ ուշադրությամբ, հարկերից ժամանակավոր ազատումով: Տեղական գործարարները արդեն ճանաչում են շուկան, ունեն որոշակի կապեր, հեղինակություն և իրենք տատանվելու խնդիր չունեն՝ ի տարբերություն օտարերկրյա ներդրողների»,- ընդգծեց Մակարյանը և հավելեց, որ նոր կառավարության պահանջները հենց այդ գործընթացին են միտված: