Ֆանտաստիկ ֆոտոշարք, որը ցույց է տալիս մեր տիեզերքի իրական գեղեցկությունը
LifestyleBlognews.am-ը գրում է.
«Երկու բան միշտ նոր զարմանքով ու երկյուղածությամբ են լցնում մեր սրտերը: Եվ նրանք այնքան ավելի վեր են բարձրանում, որքան որ ավելի հաճախակի ու տևականորեն է նրանցով զբաղվում մեր միտքը: Դրանք են` աստղազարդ երկինքը մեր վերևում և բարոյական օրենքը մեր մեջ», - ահա, թե ինչ է ասել Էմանուել Կանտը 18-րդ դարում։ Եվ սա իսկապես ճշմարիտ է, քանի որ աստղազարդ երկինքը ուսումնասիրելով՝ մենք հասկանում ենք սեփական փոքրությունն ու աննշանությունը։ Երկինքը գրավում է մեզ բոլորիս և շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների՝ մենք ոչ միայն կարող ենք նայել աստղազարդ երկնքին, այլև ուսումնասիրել հազարավոր լուսատարիներ հեռու գտնվող գալակտիկաները։ NASA–ի հետազոտական թիմերը հարյուրավոր ապշեցնող լուսանկարներ են ստացել, որոնցում պատկերված են ֆանտաստիկ գալակտիկաները և աստղային այլ միավորումենր։
BlogNews–ը, ուսումնասիրելով այդ լուսանկարները, ընտրել է 20 առավել տպավորիչները և որոշել է դրանք ներկայացնել նաև Ձեզ։
