Պիկե. Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները այրել էին Էվրայի խաղակոշիկները
СпортԿատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, ով 2004-ից 2008 թվականների ընթացքում հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», պատմել է, որ անգլիական թիմի ֆուտբոլիստները հաճախ անսովոր կատակներ էին անում միմյանց նկատմամբ:
Պիկեն պատմել է, թե ինչպես են «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները այրել թիմի կիսապաշտպան Պատրիս Էվրայի խաղակոշիկները:
«Երբ Էվրան մտավ լոգարան, նրանք վերցրեցին նրա խաղակոշիկները և այրեցին: Ավելին, նրանք նկարահանեցին այդ ամենը և ուղարկեցին Էվրային: Ահա, այդպիսի կատակներ էին անում «Մանչեսթեր Յունայեդում», - նշել է Պիկեն: