Ավտովթարից 21-ամյա երիտասարդ է մահացել
ОбществоՎանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի ենթարկված 1995 թ. ծնված Ֆրունզե Խաչատրյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքնում մահացել է:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից, հոկտեմբերի 14-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 հասցեում գործող գրախանութի դիմաց՝ ճանապարհի բանուկ մասում, վրաերթ է տեղի ունեցել, իսկ ժամը 2.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հիշյալ գրախանութի մոտից, անգիտակից վիճակում, բազմաթիվ մարմնական վնասվածքներով «շտապօգնության» խումբը հիվանդանոց է տեղափոխել 21 տարեկան մի տղամարդու:Քննությունը շարունակվում է: