Դոնալդ Թրամփը Քլոե Քարդաշյանին «տգեղ խոզ» է անվանել եւ «կրքոտ» Քիմի ներկայությունն է ցանկացել իր «Celebrity Apprentice» շոուին
LifestyleԱմեն ինչ վկայում է այն, որ ԱՄՆ նախագահական ընտրարշավը գագաթնակետին է հասել. Թեկնածուները միմյանց վրա ցեխ են շպրտում եւ վարկաբեկիչ փաստերի «փոխհրաձգությամբ» զբաղվում:
Huffington Post-ը նյութեր է հայթայթել, որոնցում Դոնալդ Թրամփը Քլոե Քարդաշյանին անվանել է «տգեղ խոզ»: Միջադեպը տեղի է ունեցել «Celebrity Apprentice» շոուի ժամանակ: Բայց նախ՝ մի քանի խոսքով ներկայացնենք այդ շոուն:

«Celebrity Apprentice»-ը NBC-ի արտադրության ռեալիթի շոու է, որը վարողը ամերիկացի միլիարդատեր, մեդիամագնատ, շինարարական Trump Organization կոնգլոմերատի սեփականատեր եւ քաղաքական գործիչ Դոնալդ Թրամփն է: Նախագծի 16 մասնակիցները, որոնք խիստ քասթինգ են անցել, բաժանվում են երկու իրար հետ մրցակցող թիմի: Ամեն շաբաթ նրանք կատարում են լուրջ բիզնես-հանձնարարություններ, որոնք կոչված են նրանց գործարար որակների լիարժեք բացահայտմանը: Օրինակ՝ անշարժ գույք վաճառել առավելագույնս բարձր գնով, այս կամ այն ապրանքի առաջմղման համար հաջող գովազդային արշավ մշակել, շահավետ գործարք կնքել եւ այլն:

Այդպիսի յուրաքանչյուր փորձությունից հետո Դոնալ Թրամփը՝ «Դուք հեռացված եք» բառերով հանում է պարտված խմբի մասնակիցներից մեկին: Նախագծի հաղթողը թոփ-մենեջերի պաշտոն է ստանում Trump Organization-ում եւ վեցանիշ աշխատավարձ: Վեց հաջողված եթերաշրջաններից հետո NBC-ն որոշեց փոխել շոուի ձեւաչափը: 2008 թվականից նախագծին մասնակցում են համաշխարհային հայտնի դեմքեր, իսկ աշխատանքի փոխարեն հաղթողը դրամական խոշոր մրցանակ է ստանում:
Եվ այսպես, 2009-ին շոում է հայտնվել Քլոեն, ինչից Թրամփն անչափ դժգոհ է եղել, որը ցանկանում էր ամեն գնով շոուին Քիմի մասնակցությանը հասնել:

Նկարահանումների ժամանակ (այն լույս չի տեսել) Թրամփը ոչ համարժեք կատակներ է արել Քլոեի քաշի վերաբերյալ եւ մի երկու անգամ նրան «տգեղ խոզ» է անվանել.
«Մենք ինչու չենք կարողանում ազատվել այս գեր խոզից եւ նրա փոխարեն ստանալ «կրքոտ» Քիմին, ինչ գործ ունի մեր շոուին այլանդակ Քարդաշյանը»,- Թրամփի խոսքն է մեջբերել ինսայդերների աղբյուրը (տարօրինակ է, որ այս մասին հիշել են նախագահական ընտրարշավի թեժ պահին): Աղբյուրը նաեւ նշել է, որ Թրամփը Քլոեին շոուից հեռացրել է, քանի որ նա իրեն դուր չի եկել: