Յուրգեն Կլոպը կարևորել է «Մանչեստեր Յունայթեդ»-ի առաջիկա հանդիպումը
СпортԱնգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Պրեմիեր Լիգա»-ի հերթական տուրի «Լիվերպուլ»-«Մանչեստեր Յունայթեդ» խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով «սատանաների» հետ առաջիկա խաղի մասին` գերմանացի մասնագետը մասնավորապես ասել է. «Ամբողջ աշխարհը պարտավոր է հետևել այս խաղին: Պատիվ է նման խաղի մասնակցելը, և փորձելու ենք լավագույնս հանդես գալ: Այս խաղը կարևոր է նաև այն պատճառով, որ մենք մոտ ենք միմյանց մրցաշարային աղյուսակում»:
Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյոի սաները կանցկացնեն հոկտեմբերի 17-ին՝ արտագնա խաղում մրցելով «Լիվերպուլ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Հենրիխ Մխիթարյանն, ըստ ամենայնի, կմասնակցի առաջիկա խաղին: