Գարիկ Մարտիրոսյանի եւ Արթուր Ջանիբեկյանի կանայք՝ Mercedes-Benz Fashion Week Russia-ին
LifestyleComedy Club-ի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի եւ հաղորդավար ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կանայք՝ Էլինա Ջանիբեկյանը եւ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը, միասին մասնակցել են Mercedes-Benz Fashion Week Russia-ին, որը մեկնարկել է հոկտեմբերի 13-ից 17-ը։
Ընկերուհիները ներկա են եղել Յասյա Մինոչկինայի, Ալեքսանդրա Վանուշինայի, Քսենյա Կնյազեւայի հավաքածուների ցուցադրություններին։
Ինչպես կատակել է Լեւինան՝ «Էլինա Ջանիբեկյանի հետ գնացել էինք նորաձեւության շաբաթին՝ իմանալու, թե ինչն է նորաձեւ լինելու ամառ 2017-ին։ Տեսածից ելնելով՝ ամառ 2017-ին նորաձեւ կլինի ամառ 2016-ը»։