Չելսին շանս չտվեց չեմպիոնին
СпортԱնգլիայի առաջնության 8-րդ տուրում «Չելսին» 3 անպատասխան գնդակ է ուղարկել գործող չեմպիոն «Լեսթերի» դարպասը:
«Կապույտներից» մեկական անգամ աչքի են ընկել Դիեգո Կոստան, Էդեն Ազարը և Վիկտոր Մոզեսը:
Այս հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի թիմը վաստակել է 16 միավոր ու բարձրացել 5-րդ տեղ, «աղվեսները» 8 միավորով 13-րդ տեղում են: