Վրաերթ Աբովյանում. տուժածը անգիտակից վիճակում է
ОбществоՀոկտեմբերի 14-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Պիոներական փողոցում գտնվող շուկայի տարածքում վրաերթի է ենթարկել դեռեւս անձը չպարզված քաղաքացու:
Ոստիկանությունից հայտնում են, որ տուժածը «գանգուղեղային տրավմա՝ հարցականով, գանգի հիմի կոտրվածք՝ հարցականով, ձախ ականջից արնահոսություն, ալկոհոլային հարբածություն, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: