«Ռոման» հաղթեց Նեապոլում եւ բարձրացավ երկրորդ տեղ
СпортԻտալական A Սերիայի 8-րդ տուրում «Ռոման» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ: Հռոմեացիներից դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն:
Այս հաղթանակից հետո «Ռոման» շրջանցեց «Նապոլիին»՝ 16 միավորով բարձրանալով երկրորդ տեղ: Առաջատար «Յուվենտուսն» ունի 18 միավոր եւ մեկ խաղ պակաս է անցկացրել:
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Նապոլի» - «Ռոմա»՝ 1:3
Կալիդու Կուլիբալի, 58 – Էդին Ջեկո, 43, 54, Մոհամեդ Սալահ, 86