ՖԻՖԱ-ն իր մրցանակը կհանձնի 2017 թ. հունվարին
СпортՖԻՖԱ-ն տարվա արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստին կհանձնի իր պարգևը։ Այդ անհատական մրցանակը կփոխարինի «Ոսկե գնդակին», որը 2010-2015 թթ. ժամանակահատվածում ՖԻՖԱ-ն հանձնում էր «France Football»-ի հետ համատեղ։
Այս տարվանից սկսած՝ «France Football»-ը կրկին ինքնուրույն կհանձնի «Ոսկե գնդակը»՝ լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։ ՖԻՖԱ-ի նոր՝ «FIFA’s Best» անվանումն ստացած պարգևի հանձնման արարողությունը կկայանա հաջորդ տարվա հունվարին։