Գյումրիում վթարին հաջորդած վիճաբանության դեպքի առթիվ 2 մարդ ձերբակալվել է
ОбществоԳյումրիի Ալեք Մանուկյան փողոցում երեկ տեղի ունեցած ավտովթարի և դրան հաջորդած վիճաբանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, կա երկու ձերբակալված, այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Անմիջապես հարուցվել է քրեական գործ, այս պահի դրությամբ արդեն ունենք երկու ձերբակալված անձինք, այսօր առիթ կունենամ նաև քննության արդյունքներին ծանոթանալու և, ըստ անհրաժեշտության, ցուցումներ տալ»,– ՀՀ գլխավոր դատախազի խոսքերն է մեջբերում Asbarez.com–ը։