Սեպտեմբերի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ. ԱՎԾ
Экономика2016թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների ընդհանուր մակարդակի 0.2% և 0.6% հավելաճ:
2016թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.4%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը 0.2 տոկոսային կետով (0.2% նվազում):
2016թ. սեպտեմբերին 2015թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 96.7%, ոչ պարենային ապրանքներինը` 96.2%, ծառայությունների սակագներինը` 101.4%, իսկ հունվար-սեպտեմբերին 2015թ. հունվար-սեպտեմբերի համեմատ` համապատասխանաբար 98.4%, 96.3%, 97.9% և 102.2%: