Ереван, 16.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հոգեբանական խճանկարի 6 տարրերը

Style.news.am-ը գրում է.

Հոգեբանական խճանկարի այս վեցը տարրերը կօգնեն ներդաշնակ հարաբերություններ կառուցել Ձեզ շրջապատի հետ։

1․Ողջամիտ զգացմունքներ
Հաճախ մենք միայն ողջամտությանն ենք հետևում, և շատերի համար այս մոտեցումն ընկալելի է։ Սակայն երբ մեր կյանքում իշխում է միայն ողջամտությունը, մենք մոռանում ենք զգացմունքները և հետևում թողնում մեր էմոցիաները։

Ի՞նչ անել
Մի քանի րոպե տրամադրեք մարմինը հանգստացնելու համար, տրամադրվեք հաճելի զգացողություններ վայելելու։ Գոյություն ունեն տարատեսակ հոգեբանական հնարքներ, օրինակ՝ կարող եք ջրաներկով նկարել Ձեր զայրույթը։ Նկարեք առանց Ձեզ զսպելու։ Հետո լվացեք այդ թուղթը հոսող ջրի տակ՝ պատկերացնելով, թե ինչպես են կորչում զայրույթն ու բարկությունը։ Սա զգացմունքները վերապրելու պարզ և անվտանգ միջոց է։ Այնուհետև ուրախության և ոգեշնչման մի գլուխգործոց ստեղծեք։ Մտածեք ընկերոջ կամ սիրելիի հետ հարաբերությունների մասին։ Վերականգնեք հիշողության մեջ բոլոր հաճելի պահերը։ Հարցրեք ինքներդ Ձեզ՝ արդյո՞ք Դուք վստահում եք իրեն,  և ի՞նչը կրկին կարող է մտերմացնել ձեզ։ 

2․ «Տալու և վերցնելու» բալանսը
Երբ մենք մեզ չենք  սիրում, մտերիմները դա զգում են. մենք փակվում ենք, դառնում անհագիստ, խուսափում շրջապատից։ Մեր ներկայությունը մարդկանց լարվածություն և անհարմարություն  է պատճառում։ Եթե մենք մեզ չենք գնահատում, ապա բարդ է լինում ընդունել ուրիշների սերը, իսկ դա զոհի կարգավիճակին տանող ուղին է։

Ի՞նչ անել
Մի վախեցեք պարզ և բաց լինելուց։ Սովորեք ընդունել հաճոյախոսություններն ու երախտգիտությունը, գնահատել կյանքի ակնթարթները։ Փոխադարձ պատասխան տվեք՝ դա կարող է լինել ծաղկեփունջ, ջերմ խոսքեր, գրկախառնություն, ժպիտ, սիրո խոստովանություն հենց այնպես, առանց պատճառի։

3․Հայելու առաջ
Այն, ինչը մեզ հիացնում կամ հիասթափեցնում է ուրիշների մեջ, կա նաև մեզ մոտ։ Ուրիշները պարզապես հիշեցնում են, որ այդ հատկանիշները ուշադրություն և գիտակից մոտեցում են պահանջում։ Եթե մարդու որևիցե հատկություն Ձեզ դուր չի գալիս, փորձեք պատկերացնել, որ այն կա նաև Ձեզ մոտ, սակայն Դուք չեք ուզում այն ընդունել։ Շրջապատը նման է հայելու, որը կարող է օգնել տեսնել և ընդունել այդ դրսևորումները։

Ի՞նչ անել
Արտացոլումը ավելի լավ տեսնելու համար վերցրեք երեք հավասար սյունյակների բաժանած թուղթը։ Առաջին սյունյակում նշեք, թե որ հատկություններն են զայրացնում Ձեզ մարդկանց մեջ, երկրորդում նկարագրեք Ձեզ կյանքում եղած այն դեպքերը, երբ Դուք ինքներդ եք այդպես վարվել, երրորդում էլ փորձեք առանց քննադատության և գնահատական տալու պատմել Ձեր բոլոր բացասական կողմերի մասին։ Ազատ արձակեք Ձեզ ներսում գտնվող քննադատին։ Անկեղծորեն խոստովանեք ինքներդ Ձեզ «ոչ կատարյալ» լինելու փաստի մասին։ Ընդունելով մեր բոլոր դրսևորումները՝ մենք հեշտությամբ ենք ընկալում շարջապատող մարդկանց։ 

4․Ազատ արձակեք անցյալը
Ներկայի հարաբերությունների վրա կարող են ազդել անցյալում եղած անավարտ հարաբերությունները և մարդիկ, որոնցից մենք մինչ այժմ վիրավորված ենք ու լցված մեղքի զգացումով։ Այս ամենը հոգեբանորեն ճնշում և թուլացնում է ու թույլ չի տալիս ազատ ու անկաշկանդ առաջ շարժվել։ Բացի այդ, կա վտանգ նոր հարաբերություններում անցյալի սխալները կրկնելու։

Ի՞նչ անել
Անցյալն ավարտելու ամենապարզ միջոցը՝ խոսել մարդու հետ։ Զայրույթը կարող է լինել մտքում. պատկերացրեք այդ մարդուն և ասեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում։ Եղեք բաց, անկեղծ,  ելքի ճանապարհ գտեք Ձեզ զգացմունքների համար։ Եթե վիրավորված եք՝ ներեք Ձեր «զրուցակցին»։ Երախտապարտ եղեք այն ամենի համար, ինչ եղել է ձեր միջև և մտովի հրաժեշտ տվեք նրան։ Եթե դա բարդ է թվում, ապա ձեզ երկուսիդ կապող մի պարան կարող եք պատկերացնել, որը Դուք կտրում եք թուրի օգնությամբ։ Այս վարժությունը կարող եք կրկնել մի քանի անգամ, մինչև ազատվեք անցյալից։

5․Ազատագրում պահանջներից
Եթե հարաբերություններում հաճախ կոնֆլիկտներ են լինում, արժե մտածել ՝ հնարավոր է, որ Դուք ինքներդ չեք բարձրաձայնում սպասելիքնեը, իսկ երբ մարդը չի համապատասխանում այդ սպասելիքներին, Դուք հիասթափվում կամ զայրանում եք։

Ի՞նչ անել
Կարևոր է հասկանալ, որ ուրիշներն իրավունք ունեն վարվել այնպես, ինչպես հարկ են համարում և լինել այպիսին, ինչպիսին որ կան։ Չարժե պարտադրել իրենց կյանքի մասին Ձեր պատկերացումները՝ դա հաճախ լարվածություն է առաջացնում հարաբերություններում։ Իսկ եթե հոգատարությունը, սերը և ջերմությունը Ձեզ չի բավականացնում , ապա պետք չէ միանգամից պահանջել այն մտերիմներից։ Հակառակը՝ մտածեք, արդյո՞ք Դուք ինքներդ տալիս եք այդ ամենը, կամ լսո՞ւմ եք Ձեր ցանկությունները, հիշու՞մ  եք Ձեր երազանքները, խոսո՞ւմ եք դրանց մասին։ Ուրիշները չեն կարող ապահովել  այն, ինչը մենք ինքներս մեզ չենք տալիս և հաստատ չեն կարող տալ այն, ինչը մենք չենք խնդրել իրենցից։  

6․ Կոնֆլիկտները  զարգացման աղբյուր են
Հարաբերությունների սկզբում մենք հաճախ փորձում ենք ցույց տալ մեր լավ կողմերը՝ երբեմն ձեւացնելով համաձայնությունը, կոնֆլիկտներից խուսափելու համար։ Սակայն ժամանակը գնում է, և համակերպվել տարաձայնությունների հետ աստիճանաբար դժվարանում է։ Վաղ թե ուշ կոնֆլիկտ է առաջանում։ Հարաբերությունների այս փուլը հարկ է ընկալել որպես նոր բան սովորելու հնարավորություն, օրինակ՝ կառավարել էմոցիաները, ինչ-որ բան փոխել կյանքում, աճել ներքուստ։

Ի՞նչ անել
Եթե ցանկանում եք լուծում տալ կոնֆլիկտային իրավիճակին, սկսեք Ձեզանից։ Անարդյունավետ է մեղադրել ուրիշին ստեղծված իրավիճակում։ Այսպես Դուք մնում  եք վիրավորանքի և սեփական անձի նկատմաբ խղճահարության հոսքի մեջ «խրված»։ Սակայն ինքնախարազումն էլ չի օգնի, այլ միայն մեղքի և ամոթի զգացում կավելացնի։ Մտածեք, թե ինչով է դրական կոնֆլիկտային իրավիճակը, ինչպես կարող է օգնել հասկանալու սեփական անձը, ինչ նոր հնարավորություններ է բացահայտում։  Գուցե դիմացինն էլ կարող է զգալ փոփոխությունները և ինչ-որ բան փոփոխել իր վարքի մեջ։ 

Աղբյուրը՝ Kleo

35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay