Դրախտիկում այրվել է գյուղացիներից մեկին պատկանող 1200 հակ անասնակերը։
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 16-ին, ժամը 03.51-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի ուղևորախցիկը, 3 անվադող և բեռնախցիկում պահեստավորված մոտ 1200 հակ անասնակեր:
Հրդեհը մարվել է ժամը 08.48-ին: