Փրկարարներն այրվող ավտոտնակից 6 գազի բալոն են դուրս բերել
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 16-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ Չափիչի 3-րդ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հրդեհը բռնկվել է Հատիսի փողոցի Չափիչի 3-րդ հանրակացարանի Վ. Ա.-ին պատկանող ավտոտնակում: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 4 քմ) և ավտոպահեստամասեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել՝ 11.05-ին:
Փրկարարներն ավտոտնակից դուրս են բերել 6 գազի բալոն: