Բրիգսի հերթական սադրանքի պատճառով Կլիչկոն հայտնվեց ջրում (տեսանյութ)
TVՍկանդալային բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը հերթական անգամ սադրանքի է ենթարկել IBF, WBA, WBO, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին:
Բրիքսն իր մոտորանավակով մոտեցել է թիավարությամբ զբաղվող Կլիչկոյին և «Սպասում եմ քեզ ռինգում» բղավելով՝ պտտվել նրա շուրջ՝ ալիքներ առաջացնելով, ինչի հետևանքով Կլիչկոն կորցրել է հավասարակշռությունը և ընկել ջուրը:
Հիշեցնենք, որ Բրիգսն ավելի վաղ ռեստորոնում մոտեցել էր Կլիչկոյին և վիրավորել նրան, ինչի համար Կլիչկոն ջուր էր լցրել Բրիգսի գլխին: