Դանակահարություն Լոռիում. 3 տուժածներից մեկն անչափահաս է
ОбществоNEWS.am-ը գրում է.
Լոռու մարզում հոկտեմբերի 16-ին դանակահարություն է տեղի ունեցել. դանակահարվել են երեք անձինք:
NEWS.am-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան գյուղում: Մեզ հայտնի դարձավ, որ նրանցից երկուսը 36 տարեկան են, մյուսն անչափահաս է` 16 տարեկան:
Տղաներն ստացել են կրծքավանդակի, թոքի եւ լյարդի հատվածներում վնասվածքներ: Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դանակահարված երիտասարդներից երկուսը նույն օրը վիրահատվել են, մյուսի վիճակը համեմատաբար լավ է: