Երևանից մեկնած օրթոպեդներն Արցախի երեխաներին անվճար բուժծառայություններ են մատուցում
ОбществоՍտեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում հոկտեմբերի 17-ին և18-ին Երևանի Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի մանուկների և մեծահասակների վնասվածքաբան-օրթոպեդների կողմից իրականացվում է հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան երեխաների անվճար ընդունելություն և խորհրդատվություն:
Մխիթար Հերացու անվան թիվ 1հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի մանկական վնասվածքաբան ԱշոտԲախշեցյանը նշել է, որ իրենց նպատակն է վաղ մանկական հասակից օրթոպեդիկ հիվանդությունների հայտնաբերումը ոչ միայն Ստեփանակերտ քաղաքում, այլև Հայաստանի և Արցախի բոլոր շրջաններում:
«Մեզ հետաքրքրում է հիվանդության ընդգրկման ընդհանուրպատկերը, և հիվանդության տարածվածության աստիճանը:
Հիվանդությունն ակնառու է ծննդաբերության պահից սկսած: Հիմնականում մանկական օրթոպեդիկ հիվանդությունները Հայաստանում բուժվում են առանց որևէ հետևանքների:
Երբեմն լինում են բացառություններ, որոնց բուժումը Հայաստանում կազմակերպելը պարզապես հնարավոր չէ. դրանք հիմնականում նյարդաբանական ախտահարում ունեցողներն են»,- ասել է Ա. Բախշեցյանը:
Խոսելով օրթոպեդիկ հիվանությունների պատճառների մասին` Ա.Բախշեցյանը նաև նշել է, որ դրանց պատճառները տարբեր են` սկսած ժառանգական գործոնից մինչև մեխանիկական, ինֆեկցիոն բնույթի և այլն:
Մանկական օրթոպեդը մտահոգություն է հայտնել, որ այսօր մանկաբույժների լուրջ պակաս է զգացվում: