Գյումրիում ՏՏ աշխատակիցների արտահոսքը կանխելու համար անհրաժեշտ է միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների մուտք
ЭкономикаԳյումրիում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների արտահոսքը կանխելու համար անհրաժեշտ են ավելի շատ ներդրումներ և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների մուտք: Այս մասին հոկտեմբերի 17-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Ապացույցը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն է, որտեղ ներկայումս գործում են 23 կազմակերպություններ: Նմանատիպ քայլերը կշարունակվեն»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:
Անդրադառնալով ընդհանրապես Գյումրու զարգացման տնտեսական հնարավորություններին՝ նախարարն փաստեց, որ դա ժամանակի խնդիր է: «Բոլորս կցանկանանք, որ վերականգնվի Գյումրու երբեմնի արդյունաբերական փառքը: Կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ»,- նշեց նախարարը՝ փաստելով, որ այցը մարզ առայժմ եղել է ճանապարհաշինության հետ կապված, բայց ավելի պարբերաբար կլինի: «Դեռ փորձում եմ հասկանալ ընդհանուր խնդիրները, ներդրումների չափը»,-նշեց նախարարը:
Խոսելով Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման՝ Շիրակի մարզի տարածքում իրականացվող աշխատանքների մասին, ՀՀ տրանսպորտի« կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ մարզի տարածքում աշխատանքները բավական ակտիվ են ընթանում՝ հույս հայտնելով, որ դրանք կավարտվեն ժամանակին: