Նավթի համաշխարհային գներն աճում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Gazeta.ru»-ն:
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում աճել է 0.58%-ով՝ հասնելով մեկ բարելը 50.23 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարման ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով՝ 51.79 դոլար մեկ բարելի դիմաց: