Դոլարն արժևորվել է, ռուբլին, ֆունտն ու եվրոն՝ արժեզրկվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 18-ին կազմել է 475,56 դրամ: Այն հոկտեմբերի 17-ին համեմատ արժեզրկվել է 0,19 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից
Եվրոյի փոխարժեքը կազմել է 523,92 դրամ՝ արժևորվելով 1,07 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 584,18 դրամ է, հոկտեմբերի 17-ի համեմատ այն արժևորվել է 5,19 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 18-ին կազմել է 7,57 դրամ` հոկտեմբերի 17-ի համեմատ արժևորվելով 0,03 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 266,04 դրամ, ոսկի՝ 19,185,4 դրամ, պլատին` 14.249,91 դրամ: