Ջրհեղեղի սպառնալիք Մեծ Բրիտանիայի ավելի քան 80 շրջաններում
Международные новостиԱյս շաբաթվա սկզբից անդադար անձրևների արդյունքում Մեծ Բրիտանիայի ավելի քան 80 շրջաններում ջրհեղեղի սպառնալիք է հայտարարվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով թագավորության շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությանը:
Առավել դժվար իրավիճակ է ձևավորվում Անգլիայի արևելքում՝ Լինկոլնշիր դքսությունում:
Ցիկլոնը հասել է նաև Մեծ Մանչեսթեր մետրոպոլային կոմսություն:
Քամու արագությունը հասնում է 90 կմ/ժ: Դաժան եղանակային պայմանները լրջորեն խաթարել են երկրի երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունը: Շատ ճանապարհներ փակվել են ջրհեղեղի սպառնալիքի պատճառով: