Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց ԵՏՄ-ի պայմանագիրը
Международные новостиԲելառուսի խորհրդարանի ստորին պալատը հոկտեմբերի 9-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Պայմանագրի վավերացման մասին օրինագիծն ընդունել է Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը:
Բելառուսը, Ռուսաստանը և Ղազախստանը ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին ստորագրել են Աստանայում: Այդպիսով՝ ավարտվում է ԱՊՀ-ի տարածքում 170-միլիոնանոց բնակչությամբ խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:
Նախատեսվում է, որ պայմանագիրը կգործարկվի 2015 թվականի հունվարի 1-ից: